Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանին դեռևս պատ չի կառուցում. էլեկտրոնային սարքավորումներ կտեղադրի

Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանին դեռևս պատ չի կառուցում. էլեկտրոնային սարքավորումներ կտեղադրի

PanARMENIAN.Net - Թուրքիան Հայաստանի և Վրաստանի հետ սահմաններին էլեկտրոնային համակարգ է տեղադրելու՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Թուրքական պետական Anadolu գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սյուլեյման Սյոլյուն:

Նրա խոսքով՝ հայ-թուրքական սահմանին առայժմ պատ չի կառուցվում:

«Կարծում եմ, որ մոտակա մեկ-երկու ամսում Արդահանում նման միջոցառումներ կձեռնարկենք: Այս պահի դրությամբ դեռևս պատ չենք կառուցելու, սակայն տեղադրելու ենք էլեկտրոնային սարքավորումներ», -ասել է թուրք նախարարը:

Սյուլեյման Սյոլյուն հայտնել է նաև, որ Իրանի հետ սահմանին կառուցվող պատի 50 կմ-ն արդեն պատրաստ է: Նախատեսվում է, որ պատը կունենա 144 կմ երկարություն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Թուրքիան Հայաստանի հետ իր սահմանը պատրաստվում է պարսպապատել Արդահան, Կարս և Իգդիր քաղաքների կողմից ։

2017-ին Թուրքիան ավարտել էր Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---