Ռուսաստանցիների ավիաթռիչքները Գյումրի կրկնապատկվել են

Ռուսաստանցիների ավիաթռիչքները Գյումրի կրկնապատկվել են

PanARMENIAN.Net - Ռուսաստանցիների շրջանում 2 անգամ աճել է դեպի Գյումրի ավիաուղևորությունների պահանջարկը: Այդ մասին հայտարարել է OneTwoTrip զարգացման տնօրեն Արկադի Գինեսը:

Փորձագետը դա կապում է Մոսկվա-Գյումրի թռիչքներ իրականացնող լոուքոսթերի և ավիտոմսերի բավականին մատչելի գների հետ: Գինեսը նշել է, որ միջինը ավիատոմսերն այդ ուղղությամբ էժանացել են 7 տոկոսով: Այժմ տոմսի արժեքը 5 100 ռուբլի է (մոտ 90 դոլար), գրում է «Արգումենտի ի ֆակտին»:

Նա հավելել է, որ եթե 2018-ին չլինեն դոլարի կամ եվրոյի փոխարժեքի կտրուկ տատանումներ, ավիատոմսերի ընթացիկ գները ՌԴ-ից դեպի արտերկիր կպահպանվեն:

«Ավիատոմսերի գների նվազեցման վրա 2018-ին կազդեն լոուքոսթերները: Այն ուղղություններում, որտեղ թռիչքներ են իրականացնում բյուջետային ավիափոխադրողները, գինը կարող է նվազել 5-10 տոկոսով: Լավ օրինակ է Գյումրին՝ նախորդ տարվա համեմատ, 2017-2018-ին ձմեռային ամիսներին դեպի այդ քաղաք ավիաթռիչքների պահանջարկը կրկնապատկվել է»,-ասել է Գինսեը:

«Պոբեդա» լոուքոսթերը թռիչքներ է իրականցնում Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով 2016-ի դեկտեմբերից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---