Էռնեկյանն իր ավիաբիզնեսը կփոխանցի զարմիկին

Էռնեկյանն իր ավիաբիզնեսը կփոխանցի զարմիկին

PanARMENIAN.Net - Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որը Corporacion America Airports SA ընկերության սեփականատերն է և համարվում է Արգենտինայի ամենահարուստ մարդկանցից մեկը, մտադիր է օդանավակայանների կառավարման բիզնեսը փոխանցել զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին:

Corporación América ընկերությունը զբաղվում է օդանավակայանների տնօրինությամբ, ենթակառուցվածքային, գյուղատնտեսական, էներգետիկ, առեւտրային և բանկային գործունեությամբ։

«Ես որոշել եմ վաճառել բաժնետոմսերը՝ IPO անցկացնել: Օդանավակայանների կառավարմամբ կզբաղվի իմ զարմիկը: Ես կհետևեմ գործարքին, որը կայանալու է հունվարի վերջին: Այդպիսով օդանավակայանների կառավարման իմ կարիերան կավարտվի»,-ասել է Էռնեկյանը, հայտնում է Bloomberg-ը:

Ըստ պարբերականի, դա զուտ խորհրդանշական քայլ չի լինելու, բաժնետոմսերի վաճառքը կարևորվում է արգենտինահայ գործարարի կյանքում, քանի որ դրանով նա միլիարդանոց բիզնեսը փոխանցում է իր հետնորդին:

Էդուարդո Էռնեկյանը Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ներդնողն է: 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։ 2006 թ. Էռնեկյանը ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։

Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում: «Տիեռասե դե Արմենիա» ընկերությունը Հայաստանում 2004 թվականի նոյեմբերից 2300 հա անմշակ հողատարածքում զարգացման 15 տարիների ծրագրով զբաղվում է խաղողագործությամբ, արդեն իսկ հիմնվել է 300 հա խաղողի այգի։

Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը (գրանցված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում) գնել է ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ ներկայում տեղակայված է արտաքին գործերի նախարարությունը՝ 51, 27 մլն դոլարով: Շենքում նախատեսվում է բացել «Kempinski» համաշխարհային ճանաչում ունեցող ցանցի հյուրանոց:

2017-ի սեպտեմբերին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---