Կանադայում վարորդական քննությունը կթույլատրեն հայերեն հանձնել

Կանադայում վարորդական քննությունը կթույլատրեն հայերեն հանձնել

PanARMENIAN.Net - 2018-ի գարնանից Կանադայի Օնտարիո նահանգում կթույլատրեն վարորդական իրավունքի ստացման համար անհրաժեշտ գրավոր թեստը հայերեն հանձնել: Այդ մասին հայտարարել է Օնտարիոյի տրանսպորտի նախարար Սթիվեն դել Դուկան՝ ելույթ ունենալով Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչների առջև:

Այդպիսով, Օնտարիոյում, այդ թվում Կանադայի ամենամեծ քաղաքում՝ Տորոնտոյում, հաստատված նորեկներն ավելի հեշտությամբ կսովորեն ճանապարհային երթևեկության կանոնները, հայտնում է Ontario News-ը:

Ներգաղթյալները թեստերը կարող են հանձնել ևս 20 լեզվով, բացի պաշտոնական անգլերենից և ֆրանսերենից:

Արդեն 16 տարի շարունակ Օնտարիոյի ճանապարհները ամենաանվտանգներից են ճանաչվում Հյուսիսային Ամերիկայում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---