Հարձակում Պերմի դպրոցի վրա. 9 վիրավոր երեխա կա, այդ թվում՝ հայազգի

Հարձակում Պերմի դպրոցի վրա. 9 վիրավոր երեխա կա, այդ թվում՝ հայազգի

PanARMENIAN.Net - Դիմակավոր 2 երիտասարդ, ըստ որոշ տվյալների դպրոցի նախկին և ներկայիս աշակերտներ, ներխուժել էՊերմի թիվ 127 դպրոց և հարձակվել աշակերտների վրա: 9 աշակերտ և ուսուցչուհին դանակահարվել են: Այդ մասին հայտնել է ՌԴ Պերմի երկրամասի տարածքային անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Ելենա Դուբինինան:

Տուժածների թվում է նաև 10-ամյա Մենուա Աբրոյանը, հայտնում է Telegram-канал Mash-ը:

Աբրոյանը և տուժածների մեծ մասը 4-րդ դասարանի աշակերտներ են:

Ըստ տարածաշրջանային առողջապահության նախարարության, տուժածներից 2-ը՝ ուսուցչուհին ու 16-ամյա աշակերտը, ծանր վիճակում են: Նրանք վիրահատվում են, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ընդհանուր առմամբ տուժել է 15 մարդ, որոնցից 12-ը տեղափոխվել է հիվանդանոց:

Միջադեպը տեղի է ունեցել առանձին առարկաների խորացված ուսուցմամբ թիվ 147 դպրոցում Երևանի ժամանակով 09:19-ին:

Հարձակման կասկածյալներին արդեն ձերբակալել են, նրանց դրդապատճառները պարզվում են: Մի շարք աղբյուրներ հայտնում են, որ պարզվել է հարձակվողներից մեկի ինքնությունը: Դա նույն դպրոցի աշակերտ, 16-ամյա Լև Բիջակովն է: 2005-ին նա մասնակցել է ֆիզիկայի օլիմպիադային, իսկ ուսուցիչները նշել են նրա բարձր մտավոր ունակությունները:

Ինչպես գրում է 59.ru-ն, դպրոցում պահնորդական պարտականություններն իրականցնող աղջիկը չի կարողացել կանգնեցնել հանցագործներին: Աշակերտներից մեկի ծնողը պատմել է, որ հարձակման հետևանքով տուժել է քիմիայի ուսուցչուհին: Նա հավելել է, որ հանցագործները հարվածները հասցրել են հիմնականում տուժածների պարանոցներին:

Տեղում աշխատում են ԱԻՆ և տարածքային անվտանգության նախարարության աշխատկիցները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---