Շաբոյան. Վառելիքի թանկացումը համահունչ է հարկային նոր օրենսգրքին

Շաբոյան. Վառելիքի թանկացումը համահունչ է հարկային նոր օրենսգրքին

PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած հաշվարկները ցույց են տվել, որ վառելիքի, մասնավորապես բենզինի, գազի և դիզվառելիքի թանկացումը համահունչ է հունվարի մեկից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգրքին։ Այս մասին հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։

Նա հիշեցրել է, որ բենզինը թանկացել է 20, սեղմած գազը՝ 20, դիզվառելիքը՝ 60 դրամով, հայտնում է «Երկիր Մեդիան»։

«ճիշտ է, դիզվառելիքի դեպքում ակզիզային հարկի դրույքաչափի նվազում է տեղի ունեցել, սակայն վառելիքն այս տարեսկզբից հարկվում է ԱԱՀ-ով»,-նշել է Արտակ Շաբոյանը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը լրագրողներին է ներկայացրել Հանրապետության նախագահի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների ընթացքը։

Շաբոյանը խոսել է նաև կարագի գներից։ Նախորդ տարվանից նկատված թանկացումը, որը պայմանավորված էր, միջազգային շուկայական գների բարձրացմամբ, մի փոքր նվազել է։ Ըստ Շաբոյանի, 2017 նոյեմբերին 1 կգ կարագն էժանացել է 86 դրամով։ Ապրանքը կէժանանա երկու ամսից։ Պատճառը նաև այն է, որ ներկրման 80 տոկոսը պատկանում էր «Ալեքս Հոլդիգին», հիմա ընկերությանը բաժին է ընկնում ներկրման 55 տոկոսը։ Շուկայում այլ խաղացողներ էլ կան, որոնց բաժին է ընկնում ներմուծման 39 տոկոսը։

Շաբոյանն ասել է, որ որոշ ապրանքների մասով (շաքարավազ, հավի թարմ միս, ձեթ, ալյուր) գների նվազում են արձանագրել։ Երևույթն, ըստ Շաբոյանի, պայմանավորված է ներմուծման խոչընդոտների վերացմամբ, ԵՏՄ անդամակցությամբ։

Հունվարի 23-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում «Առանձին ապարանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն: Հունվարի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն խորհրդակցություն էր անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով:

Ընթերցեք նաև.Նախարար. Դիզվառելիքը կարող է որոշ չափով էժանանալ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---