Խաչանովն անցել է Australian Open-ի 2-րդ փուլ

Խաչանովն անցել է Australian Open-ի 2-րդ փուլ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն անցել է Ավստրալիայի թենիսի բաց առաջնության՝ Australian Open-ի, երկրորդ փուլ:

Առաջնությունն անցնում է Մելբուրնում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 43 մլն դոլար է:

Առաջին փուլում Խաչանովը 7:6 (7:3), 7:6 (7:2), 6:4 հաշվով հաղթել է Կանադան ներկայացնող Պիտեր Պոլանսկուն: Թենիսիստները կորտում մոտ 2,5 ժամ են անցկացրել, գրում է sport.ru-ն:

Խաչանովի մրցակիցը Australian Open-ի 2-րդ փուլում հայտնի կդառնա արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի և ԱՄՆ-ն ներկայացնող Ֆրանսիս Տիաֆոյի դիմակայության արդյունքում:

Australian Open-ը կավարտվի հունվարի 28-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չի մասնակցի Ավստրալիայի թենիսի բաց առաջնությանն աջ ուսի վնասվածքի պատճառով:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---