«Միր 24». Ծաղկաձորն ադրենալինի և էքստրիմի քաղաք է

«Միր 24». Ծաղկաձորն ադրենալինի և էքստրիմի քաղաք է

PanARMENIAN.Net - Ծաղկաձորի անտառներում ժամանակին որսորդությամբ են զբաղվել հայոց արքաները, սակայն, այսօր «արքայական խրախճանքներին» փոխարինելու են եկել միանգամայն այլ զվարճանքներ: Այդ մասին ասվում է«Միր 24»-ի հեռուստառեպորտաժում, որտեղ ներկայացվում է Ծաղկաձոր այցելելու 5 պատճառ:

Առաջին պատճառը կիրճի վրայով թռչելու հնարավորությունն է: Ասվում է, որ զիփլայնը վերջին տարիներին է տարածում ստացել, իսկ Ծաղկաձորում այն հայտնվել է 1 տարի առաջ: Ասվում է, որ Ծաղկաձորն ադրենալինի և էքստրիմի քաղաք է՝ ամեն տարի այստեղ տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս՝ ստուգելու իրենց նյարդերի ամրությունը: Կիրճի վրայով թռչելիս նրանք զմայլվում ես լեռներով, եկեղեցական համալիրով և տասնյակ հյուրանոցներով:

Ծաղկաձոր այցելելու երկրորդ պատճառը ճոպանուղիով Թեղենիսի գագաթը բարձրանալն է, որի բարձրությունը ծովի մակերեսից 1845 մ է: Նշվում է, որ հայոց արքաները դեռ III-V դարերում են գնահատել Ծախղկաձորի մեղմ կլիման:

Ռեպորտաժում ասվում է, որ զբոսաշրջությունը Ծաղկաձորում շատ ակտիվ է զարգացել դեռ խորհրդային տարիներին, հատկապես 1967-ից հետո, երբ կառուցվեց ԽՍՀՄ գլխավոր օլիմպիական համալիրը:

Լեռնային այդ հանգստավայր այցելելու որպես 3-րդ պատճառ նշվում է դահուկներվ սահելու հնարավորությունը: Ոմանք այցելում են ուղղակի զբոսնելու համար, սակայն զբոսաշրջիկներն ընտրում են Ծաղկաձորը հիմնականում ադրենալինի համար: Դրա համար այստեղ ամեն ինչ կա՝ դահուկներ, սնոուբորդ...

Սկսնակների համար գործում են հատուկ ուսումնական ուղիներ, իսկ ընդհանուր առմամբ դրանց թիվը հասնում է 30-ի: Կարմիրներն ու սևերը նախատեսված են նրանց համար, ով չի վախենում մեծ արագությունից և կտրուկ շրջադարձերից:

Ծաղկաձոր այցելելու մեկ այլ պատճառ է համարվել վանական համալիր այցելելու հնարավորությունը: Նշվում է, որ Կեչառիսը կառուցվել է 11-րդ դարի սկզբում Փահլավունիների կողմից:

Որպես 5-րդ պատճառ նշված է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, որի հիմնադրման 35-ամյակը լրանում է 2018-ին: Ռեպորտաժում նշվում է, որ Օրբելիների ընտանիքն աշխարհին միանգամից 3 ականավոր գիտնական է տվել: Ավագ Օրբելին՝ Ռուբենը, համարվում է ԽՍՀՄ ստորջրյա հնագիտության հիմնադիրը: Լևոն Օրբելին էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրներից մեկն է: Իսկ կրտսերը՝ Հովսեփ Օրբելին, եղել է Հայաստանի ԳԱԱ առաջին նախագահը և 20 տարի ղեկավարել է Էրմիտաժը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---