Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է խախտել արցախցիների ազատ տեղաշարժվելու իրավունքը![]() 20 հունվարի 2018 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձում է խախտել արցախցիների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Այդ մասին հայտարարել է ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանն՝ անդրադառնալով ֆրանսիական կառավարությանն ուղղված Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոչին ՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին: «Այդ պահանջը ոչ իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում»,- ասել է Սարգսյանը, հայտնում է «Արցախպրեսը»: «Ընդհանուր առմամբ, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ»,- ասել է նա: ԱՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և հավաքական իրավունքները հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի մեկուսացմանն ու առճակատման շարունակմանն ուղղված Ադրբեջանի ընդհանուր ռազմավարության առանցքային բաղկացուցիչներից մեկն է, ինչը հակասում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և դրանց պահպանման վրա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |