Կարապետյանը՝ «Անշարժ գույքի արքաների» թոփ-3-ում․ 1 տարում $650 մլն է վաստակել![]() 25 հունվարի 2018 - 15:06 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ընդգրկվել է ՌԴ անշարժ գույքի «արքաների» Forbes-ի հերթական վարկանիշում: Հունվարի 25-ին հրապարակված վարկանիշում Կարապետյանի «Տաշիրը» անշարժ գույքի վարձակալությունից ստացած եկամուտով երրորդն է Զարահ Իլիևի ու Գոդ Նիսանովի «Կիևսկայա պլոշադից» և Ինգվար Կամպրադի IKEA-ից հետո։ Կարապետյանը վաստակել է $650 մլն։ Կարապետյանն ընդգրկվում է «Անշարժ գույքի արքաների» ցանկում առաջին իսկ վարկանիշի հրապարակումից ի վեր: Ըստ հանդեսի, գործարարի եկամուտը վարձակալությունից 2011-ին կազմել է $565 մլն, 2012-ին` $720 մլն, 2013-ին` $960 մլն, 2014-ին` $1,08 մլրդ, 2015-ին` $610 մլն, 2016-ին՝ $670 մլն։ Ցանկում են ընդգրկվել նաև Ռուբեն Վարդանյանն ու Գագիկ Ադիբեկյանը, որոնց RD Group-ը վաստակել է $65 մլն։ Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |