WSJ. Արդյո՞ք Թրամփը կասի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին

WSJ. Արդյո՞ք Թրամփը կասի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համարձակություն պետք է ցուցաբերի: Այս մասին ամերիկյան The Wall Street Journal ամսագրում «Արդյոք Թրամփը կասի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին» վերնագրով հոդվածում գրել է 1913-1916 թվականներին Օսմանյան կայրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի թոռ Ռոբերտ Մորգենթաուն:

Ըստ հեղինակի, սա հստակ ազդակ կլիներ ամբողջ աշխարհում իշխանության ղեկին գտնվող մարդասպանների համար, որ նրանց հանցանքներն անպատիժ չեն մնա:

Մորգենթաուն հոդվածը սկսում Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքերով, որը լեհերին սպանելու հրաման տալու ժամանակ ասում էր, թե ով է այսօր խոսում հայերի կոտորածների մասին:

«Սա վերաբերվում էր օսմանյան թուրքերի կողﬕց 1915 թվականի սկզբներին հայ բնակչության համակարգված ոչնչացմանը: Համաշխարհային ուժային կենտրոնները աննշան դիմադրություն ցուցաբերեցին տեղի ունեցող կոտորածին: Ավելի ուշ, Թուրքիայի ժխտողականությունը դարձրեց այն «մոռացված ցեղասպանություն»,- գրում է հեղինակը:

Նրա խոսքով, Թուրքիան՝ «իբրև թե ԱՄՆ-ի դաշնակիցը», հրաժարվում է առերեսվել պատմությանը, իսկ ԱՄՆ-ի կառավարությունը ձախողվել է ըստ արժանվույն գնահատելու կատարվածը: «Աﬔրիկյան վարչակարգերը ենթարկվելով Թուրքիայի ճնշմանը, ձախողվեցին մի շատ պարզ փաստ հաստատելու գործում, այն է՝ հայերի կոտորածը ոչ թե պատմական դժբախտություն, այլ կազմակերպված ցեղասպանություն էր», - գրում է Մորգենթաուն:

Նա ասում է, որ ԱՄՆ նախագահները 1995-ից ի վեր խոստանում էին ճանաչել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք, սակայն այդպիսի որոշում Թրամփը կայացրեց, ինչը, կարծես թե, նոր ժամանակաշրջանի մասին է ազդարարում: «Այս փաստն ինձ լավատեսություն է ներշնչում, որը նույնը կարող է լինել և Հայոց ցեղասպանության պարագայում: Աﬔն տարի ապրիլին նախագահը հայտարարություն է տարածում հայերի դեմ իրականացված կոտորածների մասին: Սակայն թուրքական ճնշման հետևաքով հայտարարությունում երբեք չի եղել «ցեղասպանություն» բառը: Դա պետք է փոխվի: Արդար աշխարհի կարգը չի կարող հիմնվել կեղծիքի վրա», -եզրափակում է հեղինակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---