Արցախը հետագայում ևս հնարավորինս կաջակցի The HALO Trust-ի գործունեությանը![]() 26 հունվարի 2018 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։ Կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ Արցախում մարդասիրական ականազերծման ուղղությամբ կազմակերպության գործունեության, մասնավորապես, առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացման վերաբերյալ, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Մասիս Մայիլյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը հետագայումս ևս հնարավորինս աջակցել հանրապետությունում The HALO Trust-ի գործունեությանը։ Լեռնային Ղարաբաղում պատերազմի տարիներին տարածաշրջանի զգալի տարածքներ ականապատվեցին: Ընդհանուր առմամբ ականապատ տարածքների մակերեսը կազմում էր 50 քկմ: Պատերազմական տարիներին լայնորեն օգտագործվել են հակատանկային ականներ, որոնք տեղադրվել են այդ թվում նաև ճանապարհներին ու դրանց եզրերին՝ տրանսպորտի ոչնչացման համար: Չպայթած ականները բազում զոհերի, վիրավորների ու ավերածությունների պատճառ են եղել նաև պատերազմից հետո: Ականապատվել էին նաև ԼՂ բերքատու տարածքներից շատերը, որի հետևանքով բնակչությունը չէր կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել: Ականների պայթյունների հետևանքով շատ անգամ տրակտորներ ու այլ գյուղտեխնիկա է շարքից դուրս եկել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |