ԱԳՆ-ն ճշտում է Աֆրինում ազգությամբ հայի զոհվելու մասին լուրը

ԱԳՆ-ն ճշտում է Աֆրինում ազգությամբ հայի զոհվելու մասին լուրը

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ճշտում է Սիրիայի հյուսիսում՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով ազգությամբ հայի զոհվելու մասին լուրերը:

Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նա ասաց, որ գործողության ձեռնարկումից ի վեր ուշադրությամբ հետևում են շրջանում բնակվող հայերի իրավիճակին:

Աֆրինում հայ երիտասարդի զոհվելու մասին հայտնել էր տեղի քրդամետ աղբյուրներից մեկն՝ առանց որևէ այլ մանրամասներ հաղորդելու։

Ավելի վաղ, Դամասկոսում ՀՀ դեսպանությունը հայտնել էր Աֆրինում մեկ հայի վիրավորման մասին: Թուրքական ԶՈւ-ն հրթիռակոծել էր նաև սիրիական հայաշատ Ղամիշլի շրջանի մի շարք թաղամասեր, տեղի հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չէին գրանցվել:

Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---