ԵՏՄ տարածքում «Ստալինի մահը» ցուցադրվում է միայն ՀՀ-ում![]() 29 հունվարի 2018 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական «Ստալինի մահը» կատակերգությունը ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում: ՀՀ-ն միակ երկիրն է ԵՏՄ-ում, որտեղ ֆիլմի ցուցադրությունը կայացել է մեծ էկրաններին: Կատակերգության պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 25-ին, ֆիլմը ցուցադրվում է «Սինեմա սթար» և «Կինոպարկ» կինոթատրոններում: Ռուսաստանի մշակույթի նախարարությունը չեղարկել է բրիտանական կատակերգության վարձույթի թույլտվությունը պրեմիերայից 2 օր առաջ: ՌԴ մշակույթի նախարարության Հանրային խորհուրդը եկել է այն եզրակացության, որ ֆիլմը «ոչ մի պատմական, կամ մշակութային արժեք չունի», փոխարենը՝ «պղծվում են խորհրդային օրհներգը, շքանշաններն ու մեդալները»: Կատակերգությունն արգելել են նաև Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում տեղի կինոթատրոնները պարզապես որոշել են չցուցադրել այն: Ղազախստանում ֆիլմը կցուցադրեն միայն Clique փառատոնի շրջանակում: ԵՏՄ երկրներից բացի ֆիլմի ցուցադրություն չի կայացել նաև ԱՊՀ մի քանի երկրում։ Ադրբեջանում այն չի ցուցադրվում, քանի որ կինոժապավենը կարելի էր գնել միայն ռուսաստանցի դիստրիբյուտորից, իսկ ՌԴ-ում ֆիլմն արգելվել է: «Ստալինի մահը» կատակերգությունը Իոսիֆ Ստալինի մահվան առաջին օրերի մասին է: Ֆիլմում ռեժիսոր Արմանդո Իանուչչին նկարահանել է Սթիվ Բուշեմիին, Թիմոթի Դալթոնին, Օլգա Կուրիլենկոյին և Մայքլ Փեյլինին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |