ԵՏՄ տարածքում «Ստալինի մահը» ցուցադրվում է միայն ՀՀ-ում

ԵՏՄ տարածքում «Ստալինի մահը» ցուցադրվում է միայն ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Բրիտանական «Ստալինի մահը» կատակերգությունը ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում: ՀՀ-ն միակ երկիրն է ԵՏՄ-ում, որտեղ ֆիլմի ցուցադրությունը կայացել է մեծ էկրաններին:

Կատակերգության պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 25-ին, ֆիլմը ցուցադրվում է «Սինեմա սթար» և «Կինոպարկ» կինոթատրոններում:

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը չեղարկել է բրիտանական կատակերգության վարձույթի թույլտվությունը պրեմիերայից 2 օր առաջ: ՌԴ մշակույթի նախարարության Հանրային խորհուրդը եկել է այն եզրակացության, որ ֆիլմը «ոչ մի պատմական, կամ մշակութային արժեք չունի», փոխարենը՝ «պղծվում են խորհրդային օրհներգը, շքանշաններն ու մեդալները»: Կատակերգությունն արգելել են նաև Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում տեղի կինոթատրոնները պարզապես որոշել են չցուցադրել այն:

Ղազախստանում ֆիլմը կցուցադրեն միայն Clique փառատոնի շրջանակում:

ԵՏՄ երկրներից բացի ֆիլմի ցուցադրություն չի կայացել նաև ԱՊՀ մի քանի երկրում։ Ադրբեջանում այն չի ցուցադրվում, քանի որ կինոժապավենը կարելի էր գնել միայն ռուսաստանցի դիստրիբյուտորից, իսկ ՌԴ-ում ֆիլմն արգելվել է:

«Ստալինի մահը» կատակերգությունը Իոսիֆ Ստալինի մահվան առաջին օրերի մասին է: Ֆիլմում ռեժիսոր Արմանդո Իանուչչին նկարահանել է Սթիվ Բուշեմիին, Թիմոթի Դալթոնին, Օլգա Կուրիլենկոյին և Մայքլ Փեյլինին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---