Շավարշ Կարապետյանը համալրել է Պուտինի վստահված անձանց ցանկը

Շավարշ Կարապետյանը համալրել է Պուտինի վստահված անձանց ցանկը

PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է ՌԴ նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակի երրորդ մասը:

Ըստ ՌԴ օրենսդրության, նախագահի թեկնածուն իրավունք ունի մինչև 600 վստահված անձ ունենալ: Ավելի վաղ Պուտինի նախընտրական շտաբի համանախագահ Ելենա Շմելյովան հայտարարել էր, որ Պուտինը 500 վստահված անձ կունենա:

Ըստ ցուցակի, Պուտինի վստահված անձանց ցանկը համալրել է Շավարշ Կարապետյանը: Սուզալողորդ Կարապետյանն աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն։ 1976-ին նա տասնյակ մարդկանց կյանք է փրկել Երևանյան լիճն ընկած տրոլեբուսից:

Պուտինի վստահված անձանց շարքում է նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Ալեքսանդր Չուբարյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վստահված անձանց առաջին և երկրորդ ցուցակում ևս կան հայկական ազգանուններ՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ռուսաստանաբնակ թրասուսերակիր, Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը: Վստահված անձանց թվում են նաև Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիորտրովսկին, բժիշկ Սերգեյ Ավետիսովը, ռեժիսոր Կարեն Շախնազարովը,գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը:

Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 18-ին, ընտրարշավը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին:

Photo: Oleg Makarov RIA
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---