Երևանը՝ փետրվարի 23-ին ռուսաստանցիների զբոսաշրջային ուղղություններից 2 փետրվարի 2018 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Երևանը ԱՊՀ այն 5 քաղաքներից մեկն է, ուր կմեկնեն ռուսաստանցիները փետրվարի 23-ին: Այդ մասին հայտնում է հյուրանոցների և բնակարանների ամրագրման ռուսական Tvil.ru ծառայությունը: Վարկանիշը կազմվել է ըստ հարցումների և ամրագրումների 2018-ի փետրվարի 23-25-ի համար, որոնք տոնական օրեր են ՌԴ-ում: Մինսկը, Աստանան, Բաքուն, Երևանն ու Տաշքենդը ԱՊՀ 5 նախընտրելի քաղաքներն են, ուր ճամփորդության և հանգստանալու նպատակով կմեկնեն ռուսաստանցիները Հայրենիքի պաշտպանի օրը: Ըստ ծառայության Հայաստանի մայրաքաղաքում զբոսաշրջիկները միջինը 2 օր կանցկացնեն և օրական կացարանի համար կծախսեն 2.400 ռուբլի (20.400 դրամ): Tvil.ru-ն հյուրանոցների, բնակարնների և տների ամրագրման առաջատար ռուսական կայք է: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |