Մաքսազերծ առցանց առևտրի շեմը ՀՀ-ում 2020-ից կարող է նվազել մինչև 200 եվրո

Մաքսազերծ առցանց առևտրի շեմը ՀՀ-ում 2020-ից կարող է նվազել մինչև 200 եվրո

PanARMENIAN.Net - ԵՏՄ երկրները փետրվարի 2-ին համաձայնեցրել են մաքսազերծ առցանց առևտրի շեմերը: Համապատասխան որոշումն ընդունվել է: Այդ մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նվազումն աստիճանաբար է լինելու՝ 2019-ից ամսական շեմը ԵՏՄ երկրներում, այդ թվում Հայաստանում, կլինի 500 եվրո, իսկ 2020-ից կնվազի մինչև 200 եվրո:

«Մենք պայմանավորվել ենք, որ այդ մակարդակը միասնական է լինելու, հակառակ դեպքում շուկան կհատվածայնացվի: Որոշումը կայացվել է, այն արդեն արտացոլվել է ԵՏՄ ակտերում», - ասել է Մեդվեդևը, գրում է «Ինտերֆաքսը»:

«Մինչև ընթացիկ տարվա ավարտն առցանց առևտրի շրջանակում ներկրված մաքսազերծ ապրանքի շեմը կազմում է 1000 եվրո, 2019-ի հունվարի 1-ից՝ 500 եվրո, իսկ 2020-ի հունվարի 1-ից՝ 200 եվրո»,-ասել է ՌԴ վարչապետը:

Այժմ մաքսազերծ ապրանքի ներմուծման շեմերը ԵՏՄ տարբեր երկրներում տարբեր են՝ ՀՀ-ում 200.000 դրամ, Բելառուսում՝ 22 եվրո, Ղազախստանում՝ 1000 եվրո, Ղրղզստանում 1000 դոլար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---