Մոգերինի. ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի բանակցելով 9 փետրվարի 2018 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը շատ լուրջ մարտահրավեր է, այն պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը: Նա նշել է, որ ԵՄ-ում ակնկալում են, որ կողմերը կկատարեն լարվածության նվազեցման և բանակցային գործընթացի արագացման վերաբերյալ պայմանավորվածությունները, գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: «Ստատուս-քվոն անկայուն է: Հակամարտությունը չի կարող հանգուցալուծվել ռազմական ճանապարհով»,-ընդգծել է նա: Մոգերինին նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա: Նա նշել է, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին և առաջարկներին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըտարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը, նրանց ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, ասել է, որ վերջին հայտարարությունները ևս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը |