Զիմբաբվեն դյուրացնում է ՀՀ-ի հետ վիզային ռեժիմը16 փետրվարի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Զիմբաբվեն դյուրացնում է մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը 28 երկրի՝ այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիների համար: Bulawayo24 News կայքի փոխանցմամբ, համապատասխան որոշումն ընդունել է երկրի կառավարությունը: Այսուհետ Հայաստանի քաղաքացիները կարող են Զիմբաբվեի վիզա ստանալ երկիր ժամանելուց անմիջապես հետո: Ներգաղթի վարչության բաժնի տնօրեն Կլեմենտ Մասանգոն հայտնել է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտել և միտված են ճամփորդությունների դյուրացմանն ու երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: B կարգի ռեժիմով զբոսաշրջիկները կարող են վիզա ստանալ ժամանումից հետո, իսկ C կարգի համար զբոսաշրջիկները պետք է նախքան ճանապարհորդությունը վիզա ստանան: 28 երկրի ցանկում են նաև Մեքսիկան, Եթովպիան, Պանաման, Ռումինիան և այլն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |