Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթներ կիրականացվեն

Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթներ կիրականացվեն

PanARMENIAN.Net - 2018 թվականի ապրիլի վերջից Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Երևան: Ռուսաստանյան Vpravda կայքի փոխանցմամբ, այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Դեպի Երևան ուղից թռիչքները կիրականացվեն ամեն երեքշաբթի՝ Վոլգոգրադի ժամանակով 21:45-ին: Թռիչքի տևողություն է երկու ժամ է:

Ավելի վաղ հայտնել էինք, «Պոբեդա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ընդլայնում է կանոնավոր չվերթների աշխարհագրությունը: Այն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կիրականացվի նաև Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ չվերթը: Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթներն ապրիլի 18-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ: Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները կշարունակեն իրականացվել շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---