// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գրիգոր Եղոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը,

 Ուշագրավ
Հայկական կողմը վստահեցնում է, որ շարունակելու է վճռականորեն աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ
Հայաստանը 0.755 ցուցանիշով զբաղեցնում է 83-րդ տեղը՝ կիսելով այն Թաիլանդի հետ
«Նոր բացված Երևանյան անկյունը կարող է Հայաստան այցելելու, հնարավոր է նաև՝ նոր գործարար կապեր ստեղծելու առիթ դառնալ»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային համագործակցության կառավարիչը
Ըստ թերթի, «Ռոբերտ Քոչարյանն այն սակավաթիվ մարդկանցից է, ում Վլադիմիր Պուտինն իր ընկերն է համարում, որոնց թվում են նաև Բեռլուսկոնին և Շրյոդերը»