Տիրոջ դամբարանի տաճարը փակվել է. Եկեղեցիները բողոքում են հարկման որոշման դեմ

Տիրոջ դամբարանի տաճարը փակվել է. Եկեղեցիները բողոքում են հարկման որոշման դեմ

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Երուսաղեմի երեք իրավատեր՝ հայ, հույն և կաթոլիկ եկեղեցիները, ի նշան քաղաքային իշխանությունների՝ քրիստոնեական եկեղեցիներից անշարժ գույքի դիմաց հարկեր վճարելու պահանջի դեմ բողոքի, ուխտավորների և զբոսաշրջիկների համար փակել են Տիրոջ դամբարանի տաճարը: Այս մասին հայտնում է RFE/RL-ը:

Տիրոջ դամբարանի տաճարը քրիստոնեության գլխավոր սրբավայրերից մեկն է, որը գտնվում է Հիսուսի մահապատժի ենթարկվելու, թաղվելու և հարություն առնելու վայրում:

Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքաթը հայտարարել է, որ մտադիր են $186 մլն բռնագանձել քաղաքում տեղակայված քրիստոնեական եկեղեցիներից՝ որպես դրանց անշարժ գույքի հարկ:

«Եկեղեցիներին պատկանող առևտրային տարածքների պարտքերը գերազանցում են 650 միլիոն շեկելը (մոտ $186 մլն – խմբ.): Սրանք երկրպագության տաճարներ չեն», -ասել է Երուսաղեմի քաղաքագլուխը՝ մատնանշելով եկեղեցիներին պատկանող հյուրանոցները, ձեռնարկատիրությունները և այլն:

Երուսաղեմի երեք իրավատեր եկեղեցիները գույքահարկից ազատված են եղել դարեր շարունակ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---