Արամ կաթողիկոսը ողջունել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում

Արամ կաթողիկոսը ողջունել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի 4-րդ նախագահի իշխող ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանին։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի կայքի փոխանցմամբ, Արամ Ա-ն ողջունել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ Նա շեշտել է, որ վերջինս՝ Հայաստանի ներքին կյանքին և Սփյուռքին լավ ծանոթ լինելով, ակադեմիական ու տնտեսական ոլորտներում հարուստ փորձառությամբ ու միջազգային կապերով կարող է որպես նախագահ օգտակար լինել Հայաստանի Հանրապետության համար։

Ավելի վաղ Արմեն Սարգսյանը հանդիպել էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Վերջինս ևս հույս էր հայտնել, որ Սարգսյանը կհամաձայնվի առաջարդվել նախագահի պաշտոնում։

ՀՀ 4-րդ նախագահին կընտրի ԱԺ-ն մարտի 2-ին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---