2017-ին ՀՀ-ի ՀՆԱ-ն աճել է 7,5 %-ով. Ամենաբարձր ցուցանիշը վերջին 10 տարում

2017-ին ՀՀ-ի ՀՆԱ-ն աճել է 7,5 %-ով. Ամենաբարձր ցուցանիշը վերջին  10 տարում

PanARMENIAN.Net - 2017 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7,5%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ սա վերջին 10 տարում` 2008-ից ի վեր, ՀՆԱ աճի ամենաբարձր ցուցանիշն է:

Նախորդ տարում ՀՆԱ-ն բացարձակ արժեքով կազմել է 5,580 տրիլիոն դրամ կամ $11,5: 2016-ին ՀՆԱ աճը կազմել էր 0,2%, բացարձակ արժեքով՝ 5,07 տրիլիոն դրամ:

Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) 2018 թվականին Հայաստանում ՀՆԱ 3% աճ է կանխատեսել: Ընթացիկ տարումՀայաստանի պետական բյուջեի նախագծով երկրում կանխատեսվում է 4,5% տոկոս տնտեսական աճ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---