ANCA-ն խնդրում է ԱՄՆ-ին $70 մլն հատկացնել ՀՀ-ին և Արցախին

ANCA-ն խնդրում է ԱՄՆ-ին $70 մլն հատկացնել ՀՀ-ին և Արցախին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) բաց նամակով դիմել է ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովին, որը որոշելու է 2019 ֆինանսական տարվա հատկացումերի քանակը: Հանձնախումբը խնդրում է որպես օգնություն 70 մլն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին:

Գումարը հատկացվելու է Արցախի ականազերծման և վերականգնման, շփման գծում կրակոցների լոկատորների տեղակայման վերաբերյալ Ռոյս-Էնգելի առաջարկի իրականացման, ԱՄՆ և ՀՀ միջև տնտեսական և ռազմական կապերի ընդլայնման համար, ինչպես ՀՀ-ին աջակցության համար որպես Մերձավոր Արևելքից փախստականներին ընդունող երկիր:

Մասնավորապես, $6 մլն կուղղվի Արցախի ականազերծման և վերականգնման համար, $4 մլն Արցախում խաղաղության պահպանմանը, $30 մլն որպես տնտեսական և $10 մլն որպես ռազմական օգնություն Հայաստանին, իսկ $20 մլն-ն առաջարկվում է ուղղել փախստականների ընդունման հետ կապված խնդիրների լուծմանը:

Հանձանխումբը խնդրում է նաև կասեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին:

Բաց նամակը ԱՄՆ Սենատի հանձնախմբին է ուղղել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի գծով տնօրեն Րաֆֆի Կարակաշյանը:

2016-ի փետրվարին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել էր ԱՄՆ իշխանություններին՝ պահանջելով ավելացնել ՀՀ-ին և Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալը, ամրապնդել հայ-ամերիկայն առևտրային կապերը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---