Եգիպտացի պատգամավորները պահանջել են խորհրդարանից ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եգիպտացի պատգամավորները պահանջել են խորհրդարանից ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի խորհրդարանի Պաշտպանության և ազգային անվտանգության հանձնախմբի նախագահի տեղակալ Յահիա Քիտվանին և Արտաքին հարաբերությունների հանձնախմբի քարտուղար Թարեք Էլ-Խուլին դարձյալ արծարծել են 1915 թվականի հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու հարցը: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն:

Երկու պատգամավորը, վկայակոչելով վերջերս Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդուված բանաձևերը, Եգիպտոսի խորհրդարանից պահանջել են նմանօրինակ որոշում:

Ըստ Քիտվանի, նման քայլեր ձեռնարկելն անհրաժեշտ է Թուրքիայի շարունակվող ոտնձգություններին հակադարձելու համար: Նա ասել է, որ որ հայերի կոտորածները պատմական իրողություն են, և բոլորն էլ պարտավոր են հստակ դիրքորոշում ունենալ:

Թարեք Էլ-Խուլին լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ Եգիպտոսը պատմության ականատեսն է՝ ապաստան տալով հայերին:

«Ջարդերը վերապրածների թոռներն ապրում են մեզ հետ, հետևաբար Օսմանյան պետությունը վերակենդանացնելու ծրագրերը պետք է բացահայտել և փշրել Թուրքիայի հետապնդած ծավալապաշտական երազները»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---