// IP Marketing video - START// IP Marketing video - END

Լոս Անջելեսի ոստիկանությունը սպանել է ինքնասպանություն գործել ցանկացող հային

Լոս Անջելեսի ոստիկանությունը սպանել է ինքնասպանություն գործել ցանկացող հային

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի ոստիկանությունը կրակելով սպանել է ինքնասպանություն գործել ցանկացող հային: Այս մասին հայտնում է ամերիկյան Daily News կայքը:

Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Քեսթեր պողոտայում փետրվարի 27-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 8:45-ի սահմաններում:

22-ամյա Օրբել Նազարյանսը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր մոտ կա ատրճանակ և դանակ: Ըստ ոստիկանության, նա ինքնասպանության գործելու մտադրություն է ունեցել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են զինաթափել նրան, սակայն վերջինս դիմադրություն է ցույց տվել և ցանկացել հարձակվել ոստիկանների վրա: Ոստիկանները կրակ են բացել, ինչի հետևանքով Նազարյանսը տեղում մահացել է:

Ըստ ոստիկանության, Նազարյանսը նախկինում հոգեբուժարանում 72-ժամյա հսկողության տակ է եղել:

Photo. Hans Gutknecht, Los Angeles Daily News/SCNG
 Ուշագրավ
Հայաստանը 0.755 ցուցանիշով զբաղեցնում է 83-րդ տեղը՝ կիսելով այն Թաիլանդի հետ
«Նոր բացված Երևանյան անկյունը կարող է Հայաստան այցելելու, հնարավոր է նաև՝ նոր գործարար կապեր ստեղծելու առիթ դառնալ»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային համագործակցության կառավարիչը
Ըստ թերթի, «Ռոբերտ Քոչարյանն այն սակավաթիվ մարդկանցից է, ում Վլադիմիր Պուտինն իր ընկերն է համարում, որոնց թվում են նաև Բեռլուսկոնին և Շրյոդերը»
Իսրայելի դատախազությունը օգոստոսի 29-ին մեղադրանք է ներկայացրել անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերությանը