Եվրախորհրդարանում «Լեռնային Ղարաբաղ-ԵՄ 1988-2018» խորագրով միջոցառում է անցակցվել![]() 2 մարտի 2018 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված համաժողովին, որը կրում էր «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը 1988-2018 թթ.» խորագիրը։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԽ կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում ընդունված բանաձևերին, տարածաշրջանում ԵՄ ներկայիս քաղաքականությանը, ինչպես նաև հակամարտության հետևանքներին առնչվող մի շարք հարցերի։ Իր ելույթում Արմինե Ալեքսանյանն ընդգծել է Արցախ-ԵՄ համագործակցության անհրաժեշտությունը՝ ուղղված մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Միջոցառմանը, որը նպատակ ուներ խրախուսել եվրոպական հաստատություններին ավելի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանային գործընթացներում և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, մասնակցում էին ԵԽ բազմաթիվ պատգամավորներ, ԵՄ տարբեր կառույցների աշխատակիցներ, քաղաքական վերլուծաբաններ, դիվանագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Համաժողովին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ (EuFoA) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի համատեղ ջանքերով՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի աջակցությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |