Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Հվ. Կորեայի քաղաքացիներն առանց վիզա ՀՀ կայցելեն

Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Հվ. Կորեայի քաղաքացիներն առանց վիզա ՀՀ կայցելեն

PanARMENIAN.Net - Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի: Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:

Որոշման ընդունումը թույլ կտա վերոհիշյալ պետությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նշված երկրների քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումը առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար: Նշվում է նաև, որ Հայաստանն այս երկրները դիտարկում է որպես Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հեռանկարային գործընկերներ:

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---