Ֆրանսիական Բուկ-Բել-Էրի քաղաքապետը պատրաստ է ընդլայնելու արցախցիների հետ հարաբերությունները

Ֆրանսիական Բուկ-Բել-Էրի քաղաքապետը պատրաստ է ընդլայնելու արցախցիների հետ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը Արցախի Հանրապետության՝ միջազգային կապերի զարգացմանն ուղղված քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այդ մասին հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքի քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը երախտագիտություն է հայտնել Ռիչարդ Մալիեին` Ասկերան քաղաքի հետ ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման հարցում սկզբունքային և հետևողական դիրքորոշման համար։

Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախում ֆրանսախոսության զարգացման կարևորությունը՝ ֆրանսերենին և ֆրանսիական մշակույթին հաղորդակից լինելու համար պայմանների ստեղծման տեսանկյունից, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Բուկ-Բել-Էրի քաղաքապետը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու երկու ժողովուրդների միջև հարաբերությունները։ Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության գործնական ասպեկտների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման վերաբերյալ:

Ասկերանի և Բուկ-Բել-Էրի միջև բարեկամության հռչակագիրը ստորագրվել է 2014 թ. նոյեմբերի 19-ին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---