The Daily Star. Հայ առևտրականները եվրոպացիներից շուտ են Դաքքա եկել![]() 6 մարտի 2018 - 16:39 AMT PanARMENIAN.Net - The Daily Star անգլալեզու պարբերականը, որը հրատարակվում է Բանգլադեշում, հոդված է հրապարակել մայրաքաղաք Դաքքայի առաջին հայ վերաբնակների մասին: Հոդվածը պատմում է հայ առևտրականների մասին, որոնք Դաքքա են ժամանել հեռավոր 1630-40-ականներին և հետագայում մեծ ազդեցություն են ունեցել Բանգլադեշի և տարածաշրջանի մյուս երկրների միջև առևտրային կապերի զարգացման վրա: «Հայ առևտրականները եվրոպացիներից և բրիտանացիներից շուտ են Դաքքա եկել: Արդեն 18-րդ դարի սկզբին նրանք մեծամասնություն էին կազմում Դաքքայի Թանջեգոն պատմական թաղամասում: Այդ են վկայում այդտեղ թաղված հայ առևտրականների գերեզմանները, որոնց հուղարկավորել են 1719-1795թթ. քաղաքի պորտուգալական եկեղեցու տարածքում: Մեկ այլ վկայություն է լոնդոնյան մի ընկերության նամակը, որը ուղարկվել է Բոմբեյ՝ այնտեղ ասվում է, որ հայ առևտրականներն են աջակցել մետաքսի և այլ ապրանքների գնմանy»,-ասվում է հոդվածում: Նշվում է նաև, որ հետագա տարիներին հայերը Դաքքայում իրենց թաղամասն են հիմնել, որը կոչվել է Արմանիտոլա: 1781-ին այդ թաղամասում հիմնադրվել է Սբ Հարություն հայկական եկեղեցին, իսկ հետագայում նաև Նիկողայոս Պողոսի հայկական դպրոցը: Նիկողայոս Պողոսը Դաքքայի հայ համայնքի առաջնորդներից է եղել: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |