«Մեծությունը չի խոչընդոտում արագությանը». 100.000-10 մլն դրամի վարկեր Ամերիաբանկից՝ արագ և առցանց ռեժիմով

«Մեծությունը չի խոչընդոտում արագությանը». 100.000-10 մլն դրամի վարկեր Ամերիաբանկից՝ արագ և առցանց ռեժիմով

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ներկայացրեց սպառողական վարկերի տրամադրման նոր հնարավորությունները, որոնք հասանելի են նաև առցանց ծառայությունների միջոցով: Մարտ ամսից ներդրված սպառողական վարկերի ընդլայնված ծառայությունները կրում են «Մեծությունը չի խոչընդոտում արագությունը» խորագիրը, ինչը եթադրում է արագ և ավտոմատացված ռեժիմով խոշոր վարկերի տրամադրում:

Բանկի Թվային ռազմավարության շրջանակում ընդլայնվող օնլայն ծառայությունների շնորհիվ հնարավոր կլինի ընդամենը հաշված րոպեների ընթացքում ստանալ 100.000 դրամից մինչև 10 մլն դրամի վարկ՝ առանց գրավի կամ երաշխավորության: Ընդ որում, վարկերը տրամադրվում են առանց վարկի տրամադրման և վարկի սպասարկման միջնորդավճարի:

Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով, բանկի սպառողական վարկավորման այս նոր հնարավորությունները բանկի Թվային ռազմավարությունից բխող հերթական նորամուծությունն են, որոնք հասանելի են ինչպես բանկի քարտատերերին, այնպես էլ հաճախորդ չհանդիսացող անձանց:

«Սպառողական վարկերի ընդլայնված ծառայությունների միջոցով Ամերիաբանկի հաճախորդների համար վարկի հաստատումը և պայմանագրի կնքումը կատարվում են օնլայն տարբերակով: Նրանք հնարավորություն ունեն այդ վարկերի մասին որոշումները ստանալ ոչ թե տարբեր փաստաթղթեր ներկայացնելով կամ սպասելով բանկի վերլուծությանն ու վերջնական որոշմանը, այլ անմիջապես ստանալ համապատասխան որոշումները տեղում՝ ինչպես բանկի բոլոր մասնաճյուղերում, այնպես էլ առցանց տարբերակով և նույնիսկ բջջային հեռախոսով, եթե բանկի քարտատեր են», - ասում է Բարսեղյանը և շեշտում, որ քարտատերերի կողմից վարկն օնլայն ռեժիմով ձևակերպելուց և որոշումը ստանալուց հետո, գումարը կփոխանցվի նրանց հաշվին, և վերջիններս ընդհանրապես կարիք չեն ունենա բանկ այցելելու:

Ամերիաբանկի հաճախորդ չհանդիսացող անձինք վարկի հաստատումն օնլայն ռեժիմով ստանալուց հետո պետք է այցելեն բանկի որևէ մասնաճյուղ՝ վարկային պայմանագիրը ստորագրելու համար:

«Վարկի մշակման երեք հիմնական գործըթացները՝ հայտերի ներկայացում, գնահատում և որոշման կայացում, վարկի տրամադրում, ավտոմատացված են: Այլևս հաճախորդները ստիպված չեն լինի անցնել վարկավորման վերլուծությանը հատուկ ժամանակատար գործընթացների միջով: Որոշումը կայացվում է բանկի կողմից ստեղծված համակարգի՝ տվյալների և տեղեկատվական տարբեր բազաների միջոցով՝ առանց հաճախորդին անհանգստություն պատճառելու», -ասում է բանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրենը:

Վարկերի տոկոսադրույքը չի գերազանցելու 21%-ը: Դրանք տրվելու են առավելագույնը 60 ամիս ժամկետով:

Ի դեպ, առցանց ռեժիմով կարելի է դիմել տարբեր արժույթներով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, օվերդրաֆտ և վարկային գիծ ստանալու համար, որոնց դեպքում գումարը մուտքագրվում է հաճախորդի քարտին:

Ամերիաբանկի հաճախորդներին մոտ մեկ ամիս է, ինչ հասանելի է ապրանքների ձեռքբերման ապառիկ ֆինանսավորման ծառայությունը՝ 100.000-1,5 մլն դրամի չափով: Այս գործըթացը նույնպես ավտոմատացված է՝ բանկ այցելելու, փաստաթղթեր ներկայացնելու և սպասելու անհրաժեշտություն չկա: Վարկերի տոկոսադրույքը չի գերազանցելու 24%-ը: Կանխված ապրանքատեսակից, դրանք կտրամադրվեմ առավելագույնը 60 ամիս ժամկետով:

«Առաջիկա մեկ ամսում ընդլայնելու ենք գործընկերների ցանկը. գործակցելու ենք հանրապետությունում բջջային սարքավորումներ, շինանյութ, կենցաղային տեխնիկա վաճառող խոշոր ցանցերի հետ, և հաճախորդները տեղում կկարողանան դիմել ապառիկ վարկերի համար և րոպեների ընթացքում ստանալ որոշում: Տեղում են ստորագրվելու նաև համապատասխան փաստաթղթերը, և առանց բանկ այցելելու հաճախորդը կստանա իր վարկը», - ասում է տնօրենն ու հավելում, որ և սպառողական, և ապառիկ վարկերի պարագայում բանկ այցելելու անհրաժեշտություն է առաջանում միայն Ամերիաբանկի հաճախորդ չհանդիսացողների համար, այն էլ ոչ թե փաստաթղթեր ներկայացնելու կամ որոշում ստանալու համար, այլ պայմանագիրը ստորագրելու և իր անձը նույնականացնելու համար:

Արման Բարսեղյանի խոսքով, ծառայության ներդրման այս կարճ ժամանակահատվածում բավականչափ մեծ ծավալով ապառիկ վարկեր են ձևակերպվել, ինչը վկայում է այն մասին, որ ծառայությունը հաջողված է: Նա վստահեցրեց, որ բանկը Թվային ռազմավարության շրջանակում շարունակելու է ընդլայնել իր ծառայությունները՝ նոր նորամուծություններով ներկայանալով քաղաքացիներին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---