ԱՊՀ-ում համաձայնեցրել են ծխելու տարածումը կանխող գործողությունները

ԱՊՀ-ում համաձայնեցրել են ծխելու տարածումը կանխող գործողությունները

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների փորձագետները համաձայնեցրել են ծխելու տարածումը կանխող համատեղ գործողությունների ծրագիրը, որի հեղինակը ՌԴ առողջապահության նախարարությունն է: Այն կուղարկվի ներպետական համաձայնեցման:

Քննարկման ընթացքին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ նիստի ավարտին փորձագետները հավանություն են տվել նախագծին: Ըստ միջոցառման արձանագրության, նիստին մասնակցել են Հայաստանի, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Իրականացման ժամկետը 2018-2022թթ. են: Ենթադրվում է, որ նշված ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրները կմշակեն և կիրականացնեն ակցիզային հարկերի բարձրացմանն ուղղված միջոցառումներ, որոնք չպետք է ավելի ցածր լինեն, քան եվրոպական երկրների համար ԱՀԿ կողմից հաստատվածները:

2018-2022-ին ԱՊՀ անդամ պետությունները միջոցներ կձեռնարկեն, որոնք ուղղված կլինեն ծխախոտի մեջ վնասակար նյութերի քանակի նվազեցմանը, ինչպես նաև ծխախոտի և արտանետվող նյութերի բաղադրության ամբողջական հրապարակմանը: Նախատեսվում է նաև ծխախոտային արտադրանքի վրա ծխելու վնասների մասին պատկերների տեղադրումը, որոնք պետք է զբաղեցնեն արտադրանքի փաթեթավորման հիմնական կողմի առնվազն 65%-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---