ԱԳՆ. Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ պարտավորությունները՝ առանց զգուշացնելու զորավարժություն սկսելով

ԱԳՆ. Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ պարտավորությունները՝ առանց զգուշացնելու զորավարժություն սկսելով

PanARMENIAN.Net - Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները ՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը), առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու և կոպտորեն խախտելով կազմակերպության առջև ստանձնած հանձնառությունները»,- գրել է մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում մարտի 12-17-ը լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն 25.000 զինծառայողի մասնակցությամբ:

Զորավարժությունների ընթացքում զորքերը կատարելու են «հակառակորդի հարձակումը հետ մղելու և հակահարվածի անցնելու առաջադրանք»: Զորավարժությունների ընթացքում կիրառվելու են վերջերս ադրբեջանական բանակի զինանոցում հայտնված սպառազինության նոր համակարգերը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---