Չեխիայի՝ ցեղասպանությունների առաջին թանգարանում 1915-ին առնչվող նյութեր են ցուցադրված

Չեխիայի՝ ցեղասպանությունների առաջին թանգարանում 1915-ին առնչվող նյութեր են ցուցադրված

PanARMENIAN.Net - Չեխիայում Թերեզինշտադտի Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնին կից բացված՝ ցեղասպանություններին նվիրված առաջին թանգարանում ցուցադրված են 1915-ին առնչվող նյութեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ թանգարանի ղեկավարությունը ծրագրում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի օժանդակությամբ ընդլայնել և հարստացնել թանգարանի հայկական հավաքածուն։

Նորաբաց թանգարանում ցուցադրված են նաև Հոլոքոստին նվիրված ցուցանմուշներ:

Թերեզինշտադտի Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնին կից թանգարանն իր տեսակում առաջինն է Չեխիայի Հանրապետությունում: Թանգարանի բացման օրն ընտրվել էր ի հիշատակ 1944թ. մարտի 8-9-ի գիշերը Լեհաստանի տարածքում գտնվող Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից դաժանաբար սպանված երեք և կես հազարից ավելի Թերեզինից տեղափոխված Չեխոսլովակիայի քաղաքացիների։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---