// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՌԴ խորհրդարանականները Ծիծեռնակաբերդում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՌԴ խորհրդարանականները Ծիծեռնակաբերդում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային կապերի գծով կոմիտեի պատվիրակությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ այցելելով Ծիծեռնակաբերդ:

Կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ և ծաղկեպսակներ է դրել անմար կրակի մոտ: Պատգամավորները նաև այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, գրում է Sputnik-Արմենիան:

Այցի շրջանակում ՌԴ Դաշնության խորհրդի կոմիտեն համատեղ նիստ կանցկացնի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:

 Ուշագրավ
Կառավարությունը դեկտեմբերի 6-ի նիստում համապատասխան համաձայնագիրը հաստատվել է
Նշվում է նաև, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև կնքվող ռազմական պայմանագրերի ծավալները, գործարքների գումարները շատ հաճախ գաղտնի են պահվում