Փայլանը դիմել է Թուրքիայի ՆԳ նախարարին Տրապիզոնում եկեղեցու վրա հարձակման հարցով13 մարտի 2018 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մարտի 6-ին Տրապիզոնում գտնվող Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման հարցով դիմել է երկրի ներքին գործերի նախարար Սյուլեյման Սոյլուին: Նախարարին հասցեագրած հարցադրման մեջ Փայլանը, շեշտելով, որ սա վերոնշյալ եկեղեցու վրա հարձակման առաջին դեպքը չէ, նշել է, որ եկեղեցին նախկինում էլ է մի քանի անգամ հարձակման ենթարկվել: «2011 թվականի հունվար ամսին եկեղեցու գմբեթի լուսավորված խաչը սպառնալիքների թիրախ էր դարձել: Եկեղեցու վրա շշեր են նետվել, որոնցից մեկի մեջ գրություն է դրված եղել՝«եկեղեցու խաչը կամ դուք իջեցրեք, կամ մենք կիջեցնենք» բովանդակությամբ: Այնուհետև 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո մի խումբ անձինք՝ քարերով ու մուրճերով զինված հարձակվել է եկեղեցու վրա, կոտրել պատուհանները, վնասել դուռը»,-ասել է նա, հայտնում է Ermenihaber-ը: Պատգամավորը, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ տարիներ շարունակ այս եկեղեցին հարձակման թիրախ է, հարցադրում է արել նախարարին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում եկեղեցու անվտանգությունն ապահովելու համար, և արդյոք վերջին դեպքերի առնչությամբ հետաքննություն սկսվել է թե ոչ: Փայլանը նաև հարցրել է, թե առհասարակ Թուրքիայում քրիստոնյաների դեմ ատելության հողի վրա իրականացված, օր օրի ավելացող հանցագործությունները կանխելու համար ինչ քայլեր են իրականացվում. արդյոք քրիստոնեական կառույցների վրա նմանատիպ հարձակումներ իրականցնողները կպատժվեն թե ոչ: 2018-ի մարտի 6-ին Տրապիզոնի Քեմերքայա թաղամասում գտնվող Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա հարձակում էր տեղի ունեցել: Միջին տարիքի մի տղամարդ կրակ էր բացել եկեղեցու ուղղությամբ և փախուստի դիմել: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ |