Շարմազանով. ՀԱՊԿ ԽՎ-ն պարտավոր է խիստ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը![]() 16 մարտի 2018 - 13:42 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ ԽՎ-ն պարտավոր է խիստ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է Սանկտ Պետերբուրգում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ հանդիպմանը: «Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական հայտարարություններն ու գործողությունները դատապարտելի են: ՀԱՊԿ ԽՎ-ը պարտավոր է խիստ արձագանքել դրանց»,- նշել է Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի վերջին զորավարժություններն իրականացվում են միջազգային չափանիշների խախտումով: Հանդիպման ընթացքում կողմերն իրենց համաձայնությունն են հայտնել ռազմական հռետորաբանության անթույլատրելիության հարցում: Կողմերը կարևորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ամրապնդումը, անդրադարձել նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա հակամարտություններին: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը, հայտնում է Աժ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը և ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Ադրբեջանում մարտի 12-17-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացվում 25.000 զինծառայողի մասնակցությամբ: Զորավարժությունների ընթացքում զորքերը կատարելու են «հակառակորդի հարձակումը հետ մղելու և հակահարվածի անցնելու առաջադրանք»: Զորավարժությունների ընթացքում կիրառվելու են վերջերս ադրբեջանական բանակի զինանոցում հայտնված սպառազինության նոր համակարգերը: Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները ՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |