ՌԴ ընտրություններին Երևանից մոտ 5000 քաղաքացի է մասնակցել. 90%-ն ընտրել է Պուտինին

ՌԴ ընտրություններին Երևանից մոտ 5000 քաղաքացի է մասնակցել. 90%-ն ընտրել է Պուտինին

PanARMENIAN.Net - Երևանում Ռուսաստանի դեսպանատանը ՌԴ նախագահի ընտրություններին մասնկակցել է մոտ 5000 ՌԴ քաղաքացի: Այս մասին PanARMENIAN.Net - ի հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Վերոնիկա Արթենյանը:

Նրա խոսքով, դեսպանատանը քվեարկությանը մասնակցած ՌԴ քաղաքացիների մոտ 90%-ն ընտրել է Վլադիմիր Պուտինին:

Մարտի 18-ին կայացած ՌԴ նախագահի ընտրությունների ձայների 99%-ի հաշվարկի արդյունքում հաղթում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձայների 76,65%-ը հավաքելով: Ընդամենը նրան քվեարկել է ավելի քան 55 մլն քաղաքացի:

Երկրորդ հորիզոնականում կոմկուսի թեկնածու Պավել Գրուդինինն է ձայների 11,82%-ով, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ստացել է քվեների 5,68%-ը, հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը չորրորդն է 1,66%-ով: ՅԱԲԼՈԿՈ կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին ստացավ քվեների 1,04%-ը: Բորիս Տիտովը, Մաքսիմ Սուրայկինի ու Սերգեյ Բաբուրինի քվեները կամզմել են համապատասխանաբար 0,75%, 0,68% և 0,65%:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---