Պուտինը Գյումրիում 95% ձայն է հավաքել

Պուտինը Գյումրիում 95% ձայն է հավաքել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ 95% ձայն է հավաքել Գյումրիում: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը:

Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 1300 քաղաքացի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում Ռուսաստանի դեսպանատանը ՌԴ նախագահի ընտրություններին մասնկակցել է մոտ 5000 ՌԴ քաղաքացի: ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Վերոնիկա Արթենյանի խոսքով, դեսպանատանը քվեարկությանը մասնակցած ՌԴ քաղաքացիների մոտ 90%-ն ընտրել է Վլադիմիր Պուտինին:

Հայաստանում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիները քվեարկել են երկու հիմնական ընտրատեղամասերում՝ Երևանում ռուսական դեսպանատանը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունում:

Մարտի 18-ին կայացած ՌԴ նախագահի ընտրությունների ձայների հաշվարկի արդյունքում հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձայների ավելի քան 76%-ը հավաքելով: Ընդամենը նրան քվեարկել է ավելի քան 55 մլն քաղաքացի:

Երկրորդ հորիզոնականում կոմկուսի թեկնածու Պավել Գրուդինինն է ձայների 11,82%-ով, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ստացել է քվեների 5,68%-ը, հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը չորրորդն է 1,66%-ով: ՅԱԲԼՈԿՈ կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին ստացավ քվեների 1,04%-ը: Բորիս Տիտովը, Մաքսիմ Սուրայկինի ու Սերգեյ Բաբուրինի քվեները կամզմել են համապատասխանաբար 0,75%, 0,68% և 0,65%:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---