ՀՀ-ն կմասնակցի ՆԱՏՕ-ի «Սերբիա-2018» դաշտային վարժանքին

ՀՀ-ն կմասնակցի ՆԱՏՕ-ի «Սերբիա-2018» դաշտային վարժանքին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-11-ը Սերբիայի Մլադենովաց քաղաքում կանցկացվի ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնի «Սերբիա-2018» տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքը, որին կմասնակցեն նաև Հայաստանի փրկարարները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի թերթը:

Նման վարժանք կազմակերպվում է արդեն 18-րդ անգամ: 2010 թվականին վարժանքն անցկացվել է Հայաստանում, մասնակցել է 20 երկիր:

Հայաստանը մտադիր է «Սերբիա-2018» վարժանքին մասնակցել 24 փրկարարով՝ քաղաքային որոնողափրկարարական թիմ՝ 10 հոգի, ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգի իրականացման թիմ՝ 5 հոգի, ջրասուզական թիմ՝ 3 հոգի, ղեկավարման կազմ՝ 2 հոգի, գնահատողներ՝ 2 հոգի, միջազգային ուժերի համակարգման կենտրոն՝ 2 հոգի: Հայտն արդեն ներկայացված է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---