«Այբը» հավակնում է ռուսական Martela EdDesign Award ճարտարապետական մրցանակին![]() 22 մարտի 2018 - 13:34 AMT PanARMENIAN.Net - «Այբ» դպրոցի շենքը հավակնում է ռուսական Martela EdDesign Award ճարտարապետական մրցանակին, որը շնորհվում է կրթության ոլորտում լավագույն ճարտարապետական նախագծի համար: Martela EdDesign Award ճարտարապետական մրցույթի կազմակերպիչները հրապարակել են հավակնորդների կարճ ցուցակը: «Լավագույն դպրոց» անվանակարգում մրցանակին հավակնում է 5 հանրակրթական հաստատություն, այդ թվում «Այբ» նորարարական դպրոցի նոր մասնաշենքը, որը բացվել է 2017-ի հոկտեմբերին: Նախագծի հեղինակն է «Ստորակետ» ստուդիան: Հավակնորդների թվում են նաև Մոսկվայի թիվ 548 դպրոցի ինժեներական կորպուսը, Լատվիայի Պինկի բնակավայրում գտնվող միջազգային Exupery ուսումնական հաստատությունը, Կազանի միջազգային դպրոցն ու Մոսկվայի «Խորոշկոլա» ուսումնական կենտրոնը, հայտնում է eddesignaward.com-ը: Հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգում՝ ամփոփիչ խորհրդաժողովի ժամանակ: Նախագծերը գնահատող կոմիտեի կազմում են կրթության ոլորտի ճարտարապետներ ու փորձագետներ, որոնք ուսումնասիրել են երկար ցանկում ընդգրկված բոլոր օբյեկտներն ու 40 պարամետր հաշվի առնող հարցաթերթիկ լրացրել: Կարճ ցուցակում ընդգրկված հավակնորդները կդիտարկվեն հեռավար Միջազգային փորձագիտական խորհրդի կողմից, որը լոււսանկարներից ու գծագրերից բացի հիմնվելու է ժյուրիի անդամների կազմած վերլուծական եզրակացության վրա: «Այբ» դպրոցը հիմնվել է 2011-ին Երևանում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |