ՀՀ-ն ու Իսրայելը կբացառեն կրկնակի հարկումը

ՀՀ-ն ու Իսրայելը կբացառեն կրկնակի հարկումը

PanARMENIAN.Net - Հայաստանը և Իսրայելը կբացառեն կրկնակի հարկումը: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է մարտի 22-ի գործադիրի նիստում:

2017 թվականի հուլիսի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

2017 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այցով ժամանել էր Իսրայել: Նա հանդիպումներ էր ունեցել Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---