Քոչարյան. Եվրոպայի հետ վիզաների ազատականացումը կախված է նաև հայ միգրանտներից22 մարտի 2018 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի հետ վիզաների ազատականացման հարցը կախված է նաև ապօրինի միգրանտների վերադարձից։ Այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո։ Նա նշել է, որ նոր միգրանտների հոսքը մտավախություն է առաջացնում եվրոպական երկրներում, նրանք ավելի զգուշավոր են դարձել և չեն ցանկանում, որ վիզաների ազատականացումը չարաշահումների հանգեցնի, հայտնում է Sputnik Արմենիան։ Նախարարը հավելել է, որ նրանք ուզում են համոզված լինել, որ մարդիկ գալիս են հետագայում վերադառնալու մտադրությամբ։ «Այնպես չէ, որ մենք սպասում ենք ինչ-որ մի պահի: Այստեղ խնդիր կա նաև առանձին պետությունների հետ աշխատելու: Սա այն դեպքն է, որ իրավասությունը ԵՄ-ին չի լիազորված, այլ պետություններին է դա: Վիզաների ազատականացման բարդությունը պայմանավորված է Եվրոպայում ձևավորված իրավիճակով՝ միգրանտների հոսքերի հետ կապված: Եվրոպական պետություններն արդեն զգուշավոր են մոտենում այդ հարցերին: Սակայն մենք դա խոչընդոտ չենք համարում և աշխատանքները շարունակում ենք այդ ուղղությամբ»,- նկատել է նա: 2014-ից ՀՀ քաղաքացիների համար ազատականացվել էր ԵՄ կարճատև վիզաների տրամադրումը։ Վիզայի տուրքերը նվազեցրել էին 60-ից մինչև 35 եվրո, իսկ քաղաքացիների որոշակի խմբի համար (գիտնականներ, ուսանողներ, ստեղծագործական կոլեկտիվներ և այլն)` ընդհանրապես չեղյալ հայտարարվել։ ԵՄ քաղաքացիները 2013-ից Հայաստան են այցելում առանց վիզայի։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |