ՌԴ-ն ArmHiTech-2018-ում Ս-400 «Տրիումֆ», «Ֆավորիտ» և ՀՕՊ այլ համակարգեր կներկայացնի

ՌԴ-ն ArmHiTech-2018-ում Ս-400 «Տրիումֆ», «Ֆավորիտ» և ՀՕՊ այլ համակարգեր կներկայացնի

PanARMENIAN.Net - Ռուսական օդատիեզերական պաշտպանության «Ալմազ-Անտեյ» կոնցերնը ՀՕՊ համակարգերի իր մշակումները կներկայացնի Հայաստանում՝ ArmHiTech-2018 սպառազինության ցուցահանդեսում, ինչպես նաև բանակցություններ կանցկացնի օտարերկրյա պատվիրատուների հետ: Այդ մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:

ArmHiTech-2018 սպառազինության ցուցահանդեսը կանցկացվի Երևանում մարտի 29-31-ը:

Ընկերությունը մասնավորապես կներկայացնի հեռահար զենիթահրթիռային Ս-400 «Տրիումֆ», Ս-300ԲՄ «Անտեյ-2500», Ս-300ՊՄՈւ2 «Ֆավորիտ» համակարգերը, ինչպես նաև միջին և փոքր հեռահարության «Բուկ-Մ2Է», «Տոռ-Մ2Է», «Տոռ-Մ2Կ» և «Տոռ-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համակարգերը, նաև այլ համակարգեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ցուցահանդեսի ընթացքում կոնցերնը կցուցադրի իր ակտուալ մշակումները ռադիոլոկացիոն համակարգերի ոլորտում, այդ թվում նոր բազմաֆունկցիոնալ 55Ժ6ՄԵ համալիրն ու շարժական «Նեբո-ՍՎՈւ» ռադիոլոկացիոն կայանը:

«Ցուցահանդեսի շրջանակում կոնցերնի պատվիրկությունը մի շարք հանդիպումներ և բանակցություններ կանցկացնի պետական կառույցների ներկայացուցիչների, պոտենցիալ պատվիրատուների հետ»,-ասել է ընկերության գլխավոր տնօրենի արտաքին քաղաքականության գծով տեղակալ Վյաչեսլավ Ձիրկալին:

«Ալմազ-Անտեյ» կոնցերնը ռուսական ռազմարդյունաբերության խոշորագույն ընկերություններից է և 3-րդ տարին անընդմեջ 11-րդ տեղն է գրավում համաշխարհային ռազմարդյունաբերության 100 խոշորագույն ընկերությունների Defense News վարկանիշում: Կոնցերնի արտադրանքը գնում է աշխարհի ավելի քան 50 երկիր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---