Գեղարքունիքում 1 արևային և 2 հողմային էլկայան կկառուցվի

Գեղարքունիքում  1 արևային և 2 հողմային էլկայան կկառուցվի

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում նախատեսվում է 97 հա հողատարածքի վրա «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցում» ներդրումային ծրագիրն իրականացնել: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտնել է մարզպետ Կարեն Բոթոյանը:

Մարզպետի խոսքով՝ մարզում վերականգնվող էներգետիկայի զարգացման մյուս ուղղությունը հողմակայանների կառուցումն է:

«Պայմանավորվածություն կա իսպանական «Ակցիոնա Էներգիա Գլոբալ» ընկերության հետ Վարսեր համայնքում քամու չափիչ կայաններ տեղադրելու մասին, և բավարար տվյալների դեպքում 2018 թվականին կմեկնարկի 150 Մվտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցումը՝ $40 մլն ներդրումային ծավալով»,- հայտնել է մարզպետը:

Հողմակայանների ոլորտում ներդրումային հետաքրքրություն ցուցաբերող մյուս ընկերությունն ԱՄԷ Аccess Infra Central Asia ընկերությունն է, որը նախատեսում է մարզի Ծաղկունք, Գեղամավան, Սեմյոնովկա, Դդմաշեն և Ծովագյուղ համայնքներում 638 հա տարածքի վրա կառուցել հողմաէլեկտրակայաններ՝ 132,5 Մվտ հզորությամբ: Ներդրումների ծավալը 90 մլրդ դրամ է, ստեղծվելու է 350 աշխատատեղ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---