Հայերն այլևս չեն կարողանա փախստականի կարգավիճակով հանձնվել Գերմանիային

Հայերն այլևս չեն կարողանա փախստականի կարգավիճակով հանձնվել Գերմանիային

PanARMENIAN.Net - Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է Հայաստանը, Վրաստանը, Թունիսը, Ալժիրը և Մարոկոն ընդգրկել ներգաղթի համար «անվտանգ երկրների» ցանկում, ինչը թույլ կտա արագ մշակել այս երկներից ապաստան հայցող քաղաքացիների տվյալները: Գերմանական Der Westen կայքի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարության քարտուղար Շտեֆան Մայերը:

Նա ասել է, որ երկիրը պատրաստվում է ջիհադիստներին զրկել գերմանական անձնագրերից: Մասնավորապես, Գերմանիայի անձնագրերից կզրկվեն այն ջիհադիստները, որոնք նաև մեկ այլ երկրի քաղաքացի են:

Գերմանիայի Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի տվյալներով, 2017 թվականին երկրում ապաստան է հայցել Հայաստանի 3857 և Վրաստանի՝ 3462 քաղաքացի:

«Անվտանգ ծագումով երկրների» կոնցեպտը ստեղծվել է անհեռանկար դիմումներն արագ մերժելու և փախստականների կարգավիճակ ստանալու իրավունքների ոտնահարումներից խուսափելու համար: Ցուցակում հայտնված երկներից քաղաքացիների դիմումները Փախստականների և միգրացիայի դաշնային ծառայությունը շատ հազվադեպ է բավարարում։

Անվտանգ երկիր է համարվում այն պետությունը, որտեղ համարվում է, որ քաղաքական հետապնդումներ չկան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---