Երուսաղեմի Հայոց պատրիարքը բողոքել է Իսրայելի ԱԳՆ-ին ոստիկանների ու հայ ուխտավորների միջև միջադեպից

Երուսաղեմի Հայոց պատրիարքը բողոքել է Իսրայելի ԱԳՆ-ին ոստիկանների ու հայ ուխտավորների միջև միջադեպից

PanARMENIAN.Net - Երուսաղեմում ոստիկանների ու հայ ուխտավորների ու հոգևորականների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Երուսաղեմի Հայոց պատրիարքն իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ոստիկաններն ուխտավորներին արգելել էին քայլել դեպի Հարության տաճար՝ փակելով նրանց ճանապարհը:

Ինչպես նշվում է գրառման մեջ, անհամաձայնությունն անմիջապես հարթվել է, սակայն ձերբակալվել է «հայրենակիցներից մեկը, որը մեկ ժամ անց ազատ է արձակվել»:

Ապրիլի 7-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց միաբանությունը հոգևորականների, ուխտավորների ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սուրբ Հակոբեանց տաճարում նշել է Տիրոջ Հարության Լուսավորեայի արարողությունը: Սուրբ Հակոբեանց տաճարի դուռը, ինչպես սահմանված է Status Quo-ով, բացել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Ավագ թարգմանը: Միաբանությունը Սուրբ Հարության տաճար մուտք է գործել երկու հանդիսավոր թափորով:

Գերեզմանից Տիրոջ հրաշափառ հարությունը խորհրդանշող լույսը հանել է տեր Ասպետ վարդապետ. Պալյանը, որը Ս. Գերեզման է մտել Երուսաղեմի Հունաց պատրիարքի հետ: Ս. Հարության տաճարում արարողությունը կատարվել է ըստ Status Quo-ով սահմանուած կարգի, առանց որևէ խախտման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---