Արմեն Սարգսյանը մտադիր է առաջին պաշտոնական այցով Մոսկվա մեկնել

Արմեն Սարգսյանը մտադիր է առաջին պաշտոնական այցով Մոսկվա մեկնել

PanARMENIAN.Net - Հայաստանի նորընտիր նախագաh Արմեն Սարգսյանը մտադիր է առաջիկայում Մոսկվա այցելել: Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է ինքը՝ Սարգսյանը:

«Բնականաբար, շատ հետաքրքրված եմ առաջիկայում Մոսկվա այցելել որպես ՀՀ նախագահ: Ավանդաբար Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցը Մոսկվա են կատարում: Առայժմ հստակ ժամկետներ չկան», - ասել է նախագահը:

Նա նշել է, որ որպես ՀՀ նախագահ իր պարտականությունն է համարում զարգացնել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Սարգսյանը նաև հաջողություն է մաղթել ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին միջազգային հարթակում, երկրի տնտեսության հետագա զարգացման և քաղաքացիների բարեկեցության ապահովման գործում:

Ապրիլի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը երդվել է՝ ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր ավետարանին:

Նախագահի երդմնակալությունից հետո կառավարությունը հրաժարական կտա, մինչև ապրիլի 17-ը ԱԺ-ում կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ և տեղի կունենա վարչապետի ընտրությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---